«Հենարան». «Կոմիտաս» փառատոնը կհյուրընկալի «Փարիզի ազգային օպերայի» մանկական երգչախմբին

  • 16-07-2018 12:00:00   | Armenia  |  
Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Ֆրանսիայի լավագույն մանկական երգչախումբը, որը 1995 թվականից պաշտոնապես կրում է Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբ անունը, հիմնադիր և դիրիժոր  Գաել Դարշեն:
 
Սույն թվականի հուլիսի 17-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում համատղ ելույթ կունենան Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: 
 
Համերգը տեղի կունենա «Կոմիտաս փառատոն»-ի շրջանակներում: Երևանյան համերգի կազմակերպիչներն են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:
 
Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը Հայաստանում կմասնակցի «Կոմիտաս փառատոն»-ին, որն անց է կացվում հուլիսի 13-20-ը (2018թ.): Երգչախումբը ելույթներով հանդես կգա Հայաստանի տարբեր քաղաքներում: «Կոմիտաս փառատոն»-ի ղեկավարն է Տիգրան Հեքեքյանը: 
 
Մամլո ասուլիսը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 16-ին, ժամը 12:00-ին «Հենարան»  մամլո ակումբում:  
 
Մամլո բանախոսներ` 
 
«Կոմիտաս»    փառատոնի ղեկավար` Տիգրան Հեքեքյան
 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն` Ռուզաննա Սիրունյան 
 
Փարիզի ազգային օպերայիմանկական երգչախմբի ղեկավար` Գաել Դարշեն
 
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային խորհրդական ` Ալեքս Բորտոլան : 
 
-- 
  -