Դիմակայունության մարզային ֆորում

  • 16-07-2018 11:00:00   |   |  
Հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, Դիլիջանում կմեկնարկի Դիմակայունության մարզային ֆորումը:
 
 
 
Ֆորումը կհամախմբի Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզային իշխանությունների  և Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գործունեություն ծավալող կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու 
 
1.       Համայնքների դիմակայունության հիմնահարցերը
 
2.       Երեխաները և աղետների ռիսկի նվազեցումը
 
Դպրոցների համալիր անվտանգություն
Մասնակցություն և ներառականություն ուսումնական հաստատություններում
ԱՌՆ պլանավորումը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների հաշվառմամբ
3.    Գենդերային ուղղորդումը ԱՌՆ-ում. կանանց և տղամարդկանց կարիքների առանձնահատկություններն արտակարգ իրավիճակների ժամանակ
 
4.       ԱՌԿ պլանների ներդրումը ՀՀ մարզային և համայնքային մակարդակներում
 
ՕքսԵՋեն հիմնադրամը կապահովի դեպի Դիլիջան և Դիլիջանից Երևան փոխադրումը:  Մեկնումը՝  հուլիսի 16-ին, ժամը 9:00,  ՕքսԵՋենի գրասենյակից /հասցե՝ Դավիթ Անհաղթ 23, 19/:  Ժամանումը Երևան ակնկալվում է 19:00-ին: Ցանկության դեպքում հետադարձը կարող ենք կազմակերպել ավելի շուտ: 
 
 
 
  -