«Յելլ էքսթրիմ Պարկ»-ը հուլիսի 21-ին հրավիրում է միասին նշել ծննդյան 3-րդ տարեդարձը

  • 21-07-2018 11:30:00   | Armenia  |  

21 հուլիս, 2018, 11:30
ՀՀ Տավուշի մարզ, գ. Ենոքավան
 
Հարգելի´ գործընկերներ, 
սիրոով հրավիրում ենք «Յելլ էքսթրիմ Պարկ»՝ հուլիսի 21-ին միասին տոնելու մեր ծննդյան 3-րդ տարեդարձը՝ YELL MAGIC BIRTHDAY, որը կուղեկցվի բացօթյա փարթիով:
 
«Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան տոնակատարության ընթացքում մեզ հետ են լինելու «Project 12», «The Windrose», «Allianplace» բենդերն ու «Նեմրա» ռոք խումբն իրենց կատարումներով, պարային խենթ ռիթմերով, DJ-ներ՝ Beatman-ը, Arik K-ը, Lucy Sowa, Big Bro-ն: Միջոցառումն ավանդաբար վարելու է Արսեն Գրիգորյանը (խուճուճ):
 
Լրատվամիջոցներն այս անգամ «Յելլ էքսթրիմ Պարկ»-ին կծանոթանան այլ տեսանկյունից. կօգտվեն զանազան մրցույթներից՝ "Bubble football", Սեղանի խաղեր, Jenga, XO, բալանս խաղ, քվեստներ և խաղերից:
 
Մինչ թեժ տոնակատարությունը տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում «Յելլ էքսթրիմ Պարկի» թիմը լրատվամիջոցների ներկայացուցիչներին կպատմի «Յելլ էքսթրիմ Պարկի» նորություններն ու կպատասխանի լրագրողների հարցերին:
 
Տոնական շոու ծրագրի ավարտին միասին կկտրենք «Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան տորթը:
 
Մեկնումը՝ հուլիս 21-ին, ժամը`11:30-ին, SPRING PR-ընկերության գրասենյակից (հասցե՝ Եկմալյան փ. 6, «Բիզնես Պալե» բիզնես կենտրոն):
 
«Յելլ էքսթրիմ Պարկը» կապահովի ԶԼՄ-ի ներկայացուցիչների միջոցառման վայր մեկնելու և վերադառնալու փոխադրամիջոցը:
 
Միջոցառմանը Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել մինչև հուլիսի 20-ը, ժամը 15:00-ն:
 
Միջոցառման PR-գործընկեր SPRING PR-ընկերություն, 
PR-պատասխանատու Մարիամ Սաֆարյան, հեռ.՝ + 374 10 500 561, + 374 96 23 251, info@spring.am
 
 
  -