հուլիսի 19-ին, ժամը՝ 17:15-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի մամլո ասուլիսը: Կամփոփվի Թատրոնի 85-րդ թատերաշրջանը, կներկայացվեն առաջիկա ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ կլինի Ռուսաստանի Մեծ Թատրոնում առաջիկա շաբաթ ներկայացվելիք Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությանը:
Մամլո ասուլիսին կհաջորդի «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի մարման հանդիսավոր արարողությունը: Այնուհետև տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի ցուցադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի մասնակցությամբ:
Լրագրողների մուտքը Օպերային թատրոնի ծառայողական մուտքից, հուլիսի 19-ին, ժամը 17:15-ին:
Հարգանքով՝
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժին