«Մեդիա կենտրոն»․ Ասուլիս «Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում» թեմայով
16-08-2018 12:00:00 | Armenia |
Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում
Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամլո ասուլիս «Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում» թեմայով, որի շրջանակում կներկայացվեն «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նոր հետազոտության արդյունքները։
Բանախոսներն են`
Անահիտ Հարությունյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ
Ռոմելլա Աբովյան, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում իրականացրել է ակցիաներ, որոնք ուղղված են եղել բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը: