«Մեդիա կենտրոն». «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունելության մեկնարկը 2019-2020 ուսումնական տարվա համար
22-08-2018 12:00:00 | Armenia |
Օգոստոսի 22-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» կհայտարարվի բրիտանական կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունելության մեկնարկը 2019-2020 ուսումնական տարվա համար։ «Չիվնինգն» առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մեկամյա անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական ցանկացած համալսարանում, ցանկացած ոլորտում:
Բանախոսներն են`
Էլիսոն Չիք, Երևանում բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար
Մարիամ Բաղդասարյան, Երևանում բրիտանական դեսպանատան Քաղաքական հարցերի պատասխանատու