Սպիտակ քաղաքի թիվ 1 մանկապարտեզի վերանորոգված շենքի բացման արարողությունը
20-09-2018 12:00:00 | |
Սեպտեմբերի 20-ին ժամը 12.00-ին Սպիտակ քաղաքում տեղի կունենա թիվ 1 մանկապարտեզի վերանորոգված շենքի բացման արարողությունը՝ շենքի կառուցման աշխատանքների հովանավոր՝ «Քաջ Նազար» ամսագրի հիմնադիր և ղեկավար, «Սուրբ ծնունդ» հիմնադրամի (ի նպաստ Հայաստանի ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների և նրանց մանկատների վերանորոգման) տնօրեն ամերիկաբնակ Յոհաննես Բալայեանի մասնակցությամբ:
Միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության և Սպիտակի քաղաքապետարանի պաշտոնատար անձիք:
Լուսաբանող ցանկացող լրատվամիջոցները կարող են մեկնել Սպիտակ՝
Երևան, Իսահակյան 28 «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մոտից՝ ժամը 09.00-ին:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 094-33-07-97՝ Մերի Հունանյանին