«Երևանը և մենք» վերտառությամբ հանրային քննարկումը

  • 19-09-2018 14:00:00   | Armenia  |  
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, նախաձեռնել է «Երևանը և մենք»  վերտառությամբ հանրային քննարկումը:
 
Նախաձեռնությունը նպատակ ունի քննարկում ծավալել ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև մայրաքաղաքի խնդիրներով մտահոգված քաղաքացիների միջև:
 
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 14:00-ից մինչև 18:00-ը, Երևանի Սիրահարների այգու  Ռոբերտ Բողոսյան ամֆիթատրոնում (Մարշալ Բաղրամյան պողոտա 21):
 
 
Հանրային քննարկումը կվարեն իրավապաշտպան, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը և «Հետքի» գործադիր տնօրեն, լրագրող Քրիստինե Բարսեղյանը:
 
Այս հանդիպումը հնարավորություն է հարցեր հնչեցնելու և առաջարկություններ անելու ընտրապայքարի մասնակիցներին՝ իրենց հետագա գործունեության համար:
 
 
Քննակումը բաց կլինի հանրության լայն շրջանակների և լրատվամիջոցների համար:
 
 
  -