ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը կսկսի Շահեն Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը

  • 20-09-2018 14:20:00   | Armenia  |  
Տեղեկացնում ենք, որ 2018 թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:20-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը կսկսի Շահեն Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
 
Շ. Հարությունյանը և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել 2017 թվականի հոկտեմբերի 10-ին, որով խնդրել են  մասնակիորեն բեկանել ՀՀ Վարչական դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը և մերժել Շ. Հարությունյանին  ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի հայցերը:
 
 
  -