«Sputnik Արմենիա». կկայանա Երևան-Մոսկվա-Մինսկ-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջը

  • 17-10-2018 17:00:00   | Armenia  |  
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Մոսկվա-Մինսկ-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ, որի ընթացքում կներկայացվի «Անտոնովկա. 40+» գրական նոր մրցանակը:
 
«Անտոնովկա. 40+» մրցանակը կոչված է նպաստելու 40-ից բարձր տարիքի ռուսերեն գրող հեղինակների առաջխաղացմանը:
 
Տեսակապին կմասնակցեն՝
 
Մոսկվայում.
 
— գրող, «Անտոնովկա: 40+» մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Եվսյուկով
 
— գրականագետ, «Բելկին» գրական խմբակի վարող, «Անտոնովկա: 40+» մրցանակաբաշխության կազմկոմիտեի անդամ Եկատերինա Բարմիչևա
 
— գրականագետ, «Անտոնովկա: 40+» մրցանակաբաշխության կազմկոմիտեի անդամ Սվետլանա Շումիլինա
 
Մինսկում.
 
— բանաստեղծ, լրագրող, «Անտոնովկա: 40+» մրցանակաբաշխության կազմկոմիտեի անդամ Իրինա Կարենինա
 
Երևանում.
 
— գրող, լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյան
 
— գրող Աշոտ Գազազյան
 
Քիշնևում.
 
— գրող, հրապարակախոս, թարգմանիչ, «Բելիյ Արապ» գրական խմբի ոչ պաշտոնական առաջնորդ Օլեգ Կրասնով
 
Թբիլիսիում.
 
— «Բազմազգ Վրաստան», «Ռուսական խորհուրդ» թերթերի խմբագիր, Վրաստանի ռուսալեզու լրագրողների ասոցիացիայի նախագահ Միխայիլ Այդինով
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
 
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
  -