Sputnik Արմենիա. Տեսակամուրջ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, աշխարհահռչակ շախմատիստ Անատոլի Կարպովի մասնակցությամբ
21-01-2019 16:00:00 | Armenia |
Հունվարի 21-ին, ժ. 16.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, աշխարհահռչակ շախմատիստ Անատոլի Կարպովի մասնակցությամբ:
Տեսակամրջի ընթացքում կարծարծվեն միջազգային համագործակցությանը, ինչպես նաև համաշխարհային շախմատային շարժմանը վերաբերող հարցեր:
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: