Բացօթյա ասուլիս Մատենադարանի դիմաց

  • 19-02-2019 12:00:00   | Armenia  |  
Փետրվար 19-ը, ժամը 12:00 Բացօթյա ասուլիս Մատենադարանի դիմաց
 
 
Դժվարությամբ ծանոթացա «Տատիկիս վարսերը» ֆիլմի և իմ ընկերության խնդիրների վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության տարածած երկարաշունչ Հայտարարությանը։
 
Ամենայն պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ այդ Հայտարարությունը նախարարության ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է, որում սփռված են մեղադրանքներ իմ, իմ ընկերության և մեր ֆիլմի միջազգային գործընկերների հասցեին։
 
Հայտարարության մեջ տեղ գտած «անճշտությունների», ապատեղեկատվության ու հերյուրանքի ծավալն այնքան մեծ է, որ դրան հնարավոր է պատասխանել միայն ընդարձակ ասուլիսով։
 
Երեքշաբթի, փետրվարի 19-ին, ժամը 12:00 ՀՐԱՎԻՐՈՒՄ եմ լրագրողներին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ դիմաց, բացօթյա ասուլիսի, որի ընթացքում կետ առ կետ կանդրադառնամ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված բոլոր հիմնազուրկ «մեղադրանքներին»։
 
Ասուլիսին կմասնակցեն ազատամարտիկ Մհեր Մազմանյանը, Պարալլելս ֆիլմպրոդաքշն կինոընկերության փաստաբան Նունե Դանիելյանը և ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը։
 
Փաստաբան Նունե Դանիելյանի հայտարարությունը․
 
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը որդեգրել են մի քաղաքականություն, որով փորձեր են անում վարկաբեկել Հովհաննես Գալստյանին: Արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկություններ տարածելով փորձում են քողարկել իրենց կողմից իրականացվող անօրինականությունները:
ՀՀ մշակույթի նախարարությունը կամ պետք է կետ առ կետ ապացույցներ ներկայացնի կամ պետք է հերքի իր տարածած հայտարարության մեջ արված տեղեկությունները:  
 
 
 
 
 
  -