ԵՊԲՀ. Գիրք նվիրելու միջոցառում

  • 19-02-2019 12:30:00   | Armenia  |  
Փետրվարի 19-ին, ժամը 12:30-ին, Երևանի պետական բժշկական համալսարանում  ԵՊԲՀ շրջանավարտները, անվանի բժիշկներ ու պրոֆեսորներ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կմասնակցեն Գիրք նվիրելու միջոցառմանը: Ներկաները «Նվիրի՛ր գիրք համալսարանին» նախաձեռնության շրջանակում բուհի գրադարանին կնվիրեն մասնագիտական գրականություն: 
 
Միջոցառման ընթացքում ուսանողները ԵՊԲՀ գրադարանում կվերանորոգեն ու կվերականգնեն վնասված գրքերը: 
Հարգելի գործընկերներ, միջոցառումը կմեկնարկի ԵՊԲՀ վարչական մասնաշենքում (մուտքը Աբովյան փողոցից): Հրավիրում ենք լուսաբանելու: 
 
Հարցերի դեպքում զանգահարեք +374 11 621102 
Հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
 
 
 
  -