Էդուարդ Իսաբեկյանի եռալեզու կայք էջի շնորհանդեսը

  • 20-03-2019 12:30:00   | Armenia  |  
Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի նախաձեռնությամբ և Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահի տնօրեն Իրա Իսաբեկյանի մասնակցությամբ կազմակերպվել է Հայ Կերպարվեստի դասական ներկայացուցիչ Էդուարդ Իսաբեկյանի եռալեզու կայք էջի շնորհանդեսը։
 
Այն տեղի կունենա Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դահլիճում,  մարտի 20-ին, ժամը 12։30-ին։
 
Զեկուցողներ։
Կայքի տեխնիկական բնութագիր՝ Հովհաննես Թաջիրյան
Կայքի բովանդակային բնութագիր՝ Իրա Իսաբեկյան
 
Հասցե՝ Իսահակյան 36, Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դահլիճ։
 
 
  -