Հայաստանի աշխատաշուկայի ուսումնասիրություն․ որո՞նք են երիտասարդների շրջանում գործազրկության պատճառները․
27-03-2019 14:00:00 | Armenia |
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և Վորլդ Վիժն Հայաստանը իրականացրել են Հայաստանի աշխատաշուկայի լայնածավալ հետազոտություններ, որոնց արդյունքները կներկայացվեն մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում:
Հետազոտություններն են՝
Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտություն («Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն)
Երիտասարդների գործազրկության, գյուղատնտեսության ոլորտում պահանջվող հմտությունների և երիտասարդների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատելու շահադրդվածության պատճառների վերաբերյալ հետազոտությունները, (Վորլդ Վիժն Հայաստան)
Միջոցառմանը կմասնակցեն և Հայաստանի երիտասարդների գործազրկության պատճառների և աշխատունակության բարձրացման կարևորության մասին կխոսեն՝
պ․ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար (ենթակա է հաստատման)
տ․ Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (ենթակա է հաստատման)
Ն․Գ․ պ․ Պյոտր Սվիտալսկին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան (ենթակա է հաստատման)
Աստղիկ Մովսիսյան, գրասենյակի ղեկավար՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայկական ներկայացուցչություն
Ժիրայր էդիլյան, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն
Հետազոտություններն անցկացվել են «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության - ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրերի շրջանակներում:
տ․ Աստղիկ Մովսիսյան, գրասենյակի ղեկավար, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայկական ներկայացուցչություն
պ․ Արայիկ Հարությունյան, ՀՀ կրթության և գիտության նախարար (ենթակա է հաստատման)
տ․ Զարուհի Բաթոյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (ենթակա է հաստատման)
Ն․Գ․ պ․ Պյոտր Սվիտալսկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան (ենթակա է հաստատման)
15:00-15:15Երիտասարդների ելույթներ
15:15-16:15 Աշխատաշուկայի հետազոտությունների արդյունքների և առաջարկությունների ներկայացում
Վարող՝ տ․Աստղիկ Մովսիսյան, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն
Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտություն
պ․ Արսեն Սիմոնյան, ծրագրի տարածաշրջանային ղեկավար, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն
տ․ Լիլիթ Չիտչյան, շահերի պաշտպանության փորձագետ, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն
Երիտասարդների գործազրկության, գյուղատնտեսական ոլորտում պահանջվող հմտությունների և երիտասարդների՝ գյուղատնտեսական ոլորտում աշխատելու շահադրդվածության պատճառների վերաբերյալ հետազոտություն