Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

  • 20-04-2019 18:00:00   |   |  
Ապրիլի 20-ին՝ ժամը 18։00-ին, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում (Լոռու մարզ, Դեբետ գյուղ) ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):
 
Համերգը կկայանա «Կոմիտաս-150» մշակութային ծրագրերի շրջանակներում։
 
 
 
«Հովեր» պետական կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992 թ.` իր մշտական խմբավար և դիրիժոր Սոնա Հովհաննիսյանի կողմից, ով ներկայումս կատարում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժամանակավոր ռեկտորի պարտականությունները:
 
Երգչախումբը կատարում է երգչախմբային, թատերական, վոկալ-սիմֆոնիկ, օպերային և ավանդական կամերային երաժշտության հարուստ ռեպերտուար, ինչպես նաև փորձարարական նախագծեր:
 
Համագործակցում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ, ինչպես նաև մի շարք այլ նվագախմբերի, երգչախմբերի և փառատոնների հետ Հայաստանում և արտասահմանում:
 
 
 
Դեպի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ լրագրողների մեկնումը և վերադարձը կազմակերպում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը։ Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ 094 30 82 15 հեռախոսահամարով (Անահիտ)։
 
 
 
Հանդիպման ջերմ ակնկալիքով՝
  -