Ալեքսանդր Ռոմանովսկին ելույթ կունենա պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
22-04-2019 19:00:00 | Armenia |
Ապրիլի 22-ին` ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Համերգային ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։