Տեղի կունենա «Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին» խորագիրը կրող միջոցառումը

  • 23-04-2019 15:00:00   | Armenia  |  
«Հաճըն» հայրենակցական միությունն ապրիլի 23-ին, ժամը 15.00 սիրով հրավիրում է լուսաբանելու «Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին» խորագիրը կրող միջոցառումը, որին կմասնակցեն Գուսան Հայկազունը, Արսեն Համբարյանը, Մրրոն և հայտնի ու սիրված այլ կատարողներ: Ցերեկույթը կվարի ասմունքող, ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը:
 
Կցուցադրվի Հաճընի հերոսամարտին նվիրված փոքրիկ ֆիլմ: Միջոցառման կազմակերպիչները հանդես կգան հայտարարությամբ: Ցերեկույթի անցկացման վայրը՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկի կլոր դահլիճ: Մուտքն ազատ է:    
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 077 400-955
 
 
  -