Հանդիպում Իրաքի Քրդական Ինքնավարության Չամչամալ քաղաքի քաղաքապետ Ռամիկ Ռամազան Քադիրի և նրա գլխավորած պատվիրակության հետ
23-04-2019 16:00:00 | Armenia |
Ապրիլի 23-ին, ժամը 16:00-ին ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ներկայացուցիչները Մամուլի ազգային ակումբում կհանդիպեն Իրաքի Քրդական Ինքնավարության Չամչամալ քաղաքի քաղաքապետ Ռամիկ Ռամազան Քադիրի և նրա գլխավորած պատվիրակության՝ հասարակական-քաղաքական այլ գործիչների հետ, որոնք Հայաստան են ժամանել հարգանքի տուրք մատուցելու հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանդիպմանը կարող են մասնակցել նաև քրդական հարցով և տարածաշրջանային խնդիրներով զբաղվող մասնագետները: