«Նոյյան Տապան». Ադրբեջանահայ փախստականները՝ Փախստականների միջազգային օրվան ընդառաջ
19-06-2019 12:00:00 | Armenia |
Հունիսի 19-ին ժամը՝ 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) փախստականների միջազգային օրվան ընդառաջ տեղի կունենա ասուլիս՝ ադրբեջանահայ փախստականների մասնակցությամբ։
Թեման՝ Փախստականները մեր օրերում. նրանց նկատմամբ պետության և հանրության վերաբերմունքը. ադրբեջանահայ փախստականների հարցը. լուծված և չլուծված խնդիրները։ Փախստականներին նվիրված միջոցառումները և ծրագրերը»։
Բանախոսներն են
Մարիամ Ավագյան - Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
Մարտին Իսրայելյան - <<Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում >> ՀԿ
Գրիշա Օգանեզով - Հայ փախստականների աջակցման "Ահազանգ" ՀԿ
Ռոբերտ Խաչատուրյան - Բաքվեցի համերկրացիների "Միասնություն" ՀԿ
Զոյա Ջուլհակյան - "Քարավան-88" ԲՀԿ
Մարետա Սարդարյան - "Եղիցի լույս կույրերին" ԲՀԿ
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։