«Հայաստանում ժողովրդավարական միջավայրի և ընտրական գործընթացների ներառականության մասնակցային գնահատում» խորագրով հանդիպում-քննարկումը

  • 19-06-2019 14:00:00   | Armenia  |  
Հունիսի 19-ին՝ ժամը 14:00-ին «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում (Գրիգոր Լուսավորիչ փ. 4/2, Երևան) տեղի կունենա  «Հայաստանում ժողովրդավարական միջավայրի և ընտրական գործընթացների ներառականության մասնակցային գնահատում» խորագրով հանդիպում-քննարկումը։
 
Հանդիպման նպատակն է ներկայացնել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացված «ՔՀԿ-ների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում և մոնիտորինգ. ընտրություններ բոլորի համար» ծրագրի արդյունքները և ընտրությունների գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկությունները:
 
Միջոցառմանը իրենց մասնակցությունն են հաստատել՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան՝ Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ՝ Մնացական Բիչախչյանը, ինչպես նաև պատասխանատուներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
 
 
  -