Ներսես Աղաբաբյանը - ծրագրի իրավաբան փորձագետ, փաստաբան
Նարինե Մաիլյանը - մոնիթորինգի փորձագետ ,
Ներկայացուցիչներ
Հանրային պաշտպանի գրասենյակի, արհմիությունների, հաշտարարների,
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի,
Մարդու իրավունքի պաշտպանի, որոնք կներկայացնեն աշխատողների իրավունքները, գործատուների պարտավորությունները, ինչպես նաև յուրաքանչյուր կառույցի լիազորությունները աշխատողների իրավունքների իրացման գործում նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համատեքստում:
Թեմայի վերաբերյալ,
Ծրագրի շրջանակում փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ են իրականացվել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում ուրույն դերակատարում ունեցող Հանրային պաշտպանի գրասենյակների, արհմիությունների, հաշտարարների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, իրավապաշտպան ՀԿ-ների, ինչպես նաև Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչների շրջանում, որոնց փորձի վրա հիմնված տեսակետներն ու առաջարկները խիստ կարևոր են աշխատողի իրավունքի արդար իրացման համար առկա խոչընդոտները բացահայտելու և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական մեխանիզմի ներդրման ու արդյունավետ գործարկման հնարավորությունները գնահատելու համար:
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա պատրաստվել է աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի իրացման համար առկա պայմանների գնահատման մոնիթորինգի զեկույց: Զեկույցում արձանագրված կարևոր խնդիրներից է` իրավունքի և դրա իրացման հարցում արտադատական համակարգի մասին աշխատողների և գործատուների իրազեկվածության ցածր մակարդակը: Խիստ կարևորելով աշխատողների ու գործատուների իրազեկվածության բարձրացման օրակարգային այս խնդիրը, «Արազա» ԲՀԿ-ն մշակել է “Աշխատանքի ընթացքում վնաս կրած աշխատողների փոխհատուցման” ՈՒՂԵՑՈՒՅՑ, որն էլ կներկայացվի ասուլիսի ընթացքում։