Sputnik Արմենիա. ասուլիս` նվիրված Հայ բժիշկների միջազգային համագումարին, որը Երևանում կանցկացվի հուլիսի 4-6-ը

  • 25-06-2019 12:00:00   | Armenia  |  
Հունիսի 25-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված Հայ բժիշկների միջազգային համագումարին, որը Երևանում կանցկացվի հուլիսի 4-6-ը։
 
Մամուլի ասուլիսի ընթացքում կխոսվի Հայ բժիշկների միջազգային համագումարի ծրագրի, ինչպես նաև էնդոպրոթեզավորման հայ մասնագետների վերապատրաստման ընթացքի մասին:
 
Մամուլի ասուլիսին կմասնակցեն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր՝ Արմեն Չարչյանը, որն այս տարի կնախագահի միջոցառումը, նույն ԲԿ-ի օրթոպեդ-վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային ինստիտուտի օրթոպեդ-վնասվածքաբան Հայկ Աղաբաբյանը, «Գյումրի» ԲԿ-ի բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանը:
 
Նշենք, որ համագումարն արդեն 5-րդ անգամ է կազմակերպվում Հայաստանում:
 
 
  -