«Նոյյան տապան». Ռուսաստանաբնակ բժիշկ Շուշաննա Սիմոնյանը Հայաստանում իր կողմից իրականցվող բացառիկ վիրահատությունների և խորհրդատվություններ անցկացնելու մասին

  • 20-08-2019 11:30:00   | Armenia  |  

Օգոստոսի 20-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ռուսաստանաբնակ բժշկուհի Շուշաննա Սիմոնյանի ասուլիսը։
 
Թեման՝ «Սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը Ռուսաստանից կրկին ժամանել է Հայաստան՝ օգտակար լինելու համար իր հայրենակիցներին։ Օգոստոսի 20-30-ը Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում նա, համաձայն նախորդ այցի ժամանակ՝ այս տարվա հուլիսին, ձեռք բերված պայմանավորվածության, կշարունակի ընդունել հիվանդներին (ցուցակագրվել նախապես)  և կկատարի բացառիկ վիրահատություններ։ 
Ասուլիսի ժամանակ Շուշաննա Սիմոնյանը կներկայացնի
 իր ծրագրերը, կտեղեկացնի այն մասին, թե ովքեր կարող են օգտվել բարեգործական հիմունքներով նրա կողմից տրամադրվող բուժօգնությունից, կներկայացնի իր համագործակցության ներկայիս շրջանակները և հետագա անելիքները>։
 
Օգոստոսի 24-ին Երեւանում Շուշաննա Սիմոնյանը նախատեսում է Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար նույնպես անցկացնել անվճար խորհրդատվություն և հետազոտություն։ Ցանկացողների ցուցակագրումը և հետազոտությունների անցկացման վայրի ու ժամի մասին պայմանավորվածությունը տեղի կունենա ասուլիսից անմիջապես հետո՝ «Նոյյան տապան»-ում։
 
Սիրելի լրագրողներ, խմբագիրներ եւ մամուլի այլ ներկայացուցիչներ, սիրով հրավիրում եւ հորդորում ենք ընդունել ռուսաստանաբնակ մեր հայրենակցի՝ Շուշաննա Սիմոնյանի այս առաջարկը եւ օգտվել նրա կողմից անվճար տրամադրվող բուժծառայություններից։ Անվճար է լինելու նաեւ գաստրոէնտերոլոգի և ռևմատոլոգի  կողմից անցկացվող հետազոտությունը եւ  էնդոսկոպիկ ախտորոշումը։ 
 
Մանրամասները կներկայացվեն մամուլի ասուլիսի ժամանակ։
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
  -