Jazz Versions of Classical Music խորագրով ինքնատիպ ջազ երեկո

  • 15-09-2019 19:00:00   | Armenia  |  

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա ինքնատիպ նախաձեռնությամբ: Կոլեկտիվը կներկայացնի Jazz Versions of Classical Music խորագրով ինքնատիպ ջազ երեկոն:
 
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը կկատարի մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները:
 
Մասնավորապես, կհնչեն Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները՝  նոր և ինքնատիպ մոտեցմամբ: Նման համերգների ձևաչափն ընդունված և սիրված է ամբողջ աշխարհում:
 
Այս համերգային երեկոյով կտրվի Հայաստանի պետական ջազ նվագախմբի 2019/2020 համերգաշրջանի մեկնարկը:
  -