«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) 15-ամյակին ընդառաջ սեպտեմբերի 28-ին ժամը 15:00-ին Սիրահարների այգում կմեկնարկի "ՔՈԱՖ ՖԵՍՏ"-ը:
Միջոցառման ընթացքում հյուրերը և այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ՔՈԱՖ-ի ծրագրերին, ներկա գտնվելու հոգեբանական և տիկնիկային թատրոնների ներկայացումներին ու բանավեճի ակումբի թիմերի մրցույթին, դիտելու մեր հիմնադրամի մասին ֆիլմը, ինչպես նաև մասնակցելու մի շարք այլ միջոցառումներին:
Միջոցառման օրակարգը ստորև՝
15:00 - “ՔՈԱՖ ՖԵՍՏ“-ի բացում
16: 00-17: 00 - բանավեճի ակումբ
17: 30-18: 30 - տիկնիկային թատրոն
19: 00-19: 30 - հոգեբանական թատրոն
20: 00-20: 45 - ֆիլմի պրեմիերա
Բացի այդ, ամբողջ օրվա ընթացքում ցուցադրելու ենք մեր շահառու համայնքների երեխաների կողմից ստեղծված արվեստի և արհեստի նմուշները և ծանոթացնելու ենք ՔՈԱՖ-ի կողմից վերջին 15 տարիների ընթացքում իրականացվող ծրագրերին և ձեռք բերված նվաճումներին