Սեպտեմբերի 23-ին, ժամը 10:00-ին`ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս, որը կազդարարի առաջիկա համագործակցությունը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրոպական կայուն զբոսաշրջության հիմնադրամի, Եվրոպական ճամփորդական հանձնախմբի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջև` հոկտեմբերի 18-ից 21-ը Երևանում և Դիլիջանում կայանալիք «Առաջնորդություն և կառավարում հանուն կայուն զբոսաշրջության» ամառային դպրոցի իրականացման համատեքստում: