Ջութակահար Նիկոլայ Մադոյանը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ
17-10-2019 19:30:00 | Armenia |
Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30 Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
«Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգային երեկոյին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը: