Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը կխոսի Էրդողանի և Ալիևի հանդիպման ընթացքում Արցախի հարցի քննարկման, դրա գլխավոր ազդակների մասին, հատկապես Թուրքիայի՝ Սիրայում ռազմական գործողություններ կատարելու ֆոնին, բանախոսը կանդրադառնա նաեւ Ի․ Ալիևի հայտարարությանը եւ այլ հարակից հարցերին։