«Մեծ փուռ 2019» փառատոն

  • 26-10-2019 11:00:00   |   |  
Սարերն արդեն ձնածածկ են, իսկ «սրսուռ կարտոլը»  տեղավորվում է պարկերում, ուրեմն ճիշտ ժամանակն է  ցան վառելու եւ փուռ դնելու:
 
Հոկտեմբերի 26-ին` ժամը  11:00-ին, Գավառ քաղաքի զբոսայգում տեղի կունենա «Մեծ փուռ 2019» փառատոնը:
Հյուրընկալ քյավառցիները կկիսվեն իրենց ջերմությամբ և բերքուբարիք կհյուրասիրեն յուրաքանչյուր այցելուին:
Փառատոնը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, այցելուների մասնակցությամբ կկազմակերպվեն տարատեսակ հետաքրքիր մրցույթներ և սպորտային խաղեր:
Տաղավարներում տարածաշրջանի արտադրողները կներկայացնեն քյուֆթա, արիշտա, փախլավա, գաթա և ավանդական այլ ուտեստներ: Ի դեպ, քյուֆթայի և արիշտայի պատրաստման տաղավարներում այցելուները  հնարավորություն կունենան տեսնելու և մասնակից դառնալու դրանց պատրաստման արարողությանը: 
Վորլդ Վիժն Հայաստանի Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում ստեղծված Գանձակ և Սարուխան համայնքների կարտոֆիլ արտադրողների 2 խմբերի կողմից կկազմակերպվի «Փռի կարտոլի» հյուրասիրություն: 
Փառատոնն անցկացվում է Վորլդ Վիժն Հայաստանի եւ ՀՀ Գեղարքունքի մարզպետարանի համատեղ ջանքերով: 
 
***
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Վորլդ Վիժն Հայաստանի Հաղորդակցության բաժնի հետ` 095 005479 հեռախոսահամարով:
 
 
 
  -