«Ռուսագիտությունը XXL դարում. զարգացման միտումները և ուղղությունները» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը

  • 24-10-2019 11:00:00   | Armenia  |  
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի է ունենալու «Ռուսագիտությունը XXL դարում. զարգացման միտումները և ուղղությունները» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը: Գիտաժողովը կազմակերպելու են ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը և Երևանում Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնը:
 
  «Ռուսագիտությունը XXL դարում. զարգացման միտումները և ուղղությունները» խորագրով միջազգային գիտաժողովը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100 և Հայաստանում ռուսագիտության զարգացման 80-ամյակներին: Գիտաժողովի մասնակիցներն են գիտության ոլորտի 150-ից ավելի ներկայացուցիչներ Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Բելգիայի, Հնդկաստանի,Ղազախստանի և ԱՊՀ այլ երկրների առաջատար համալսարաններից և գիտաուսումնական կենտրոններից:
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գևորգյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պ. Բալայանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրնիկը և Երևանում Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնի տնօրեն Ս. Ռիբինսկին:
 
 
 
--
Գևորգ Էմին-Տերյան
Հեռ.՝ 094 499 410
 
Երևանի պետական համալսարան-YSU
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1
Հեռ.՝ (37410) 555 240
 
 
  -