Sputnik Արմենիա. «ԵԱՏՄ. որո՞նք են փոխգործակցության հեռանկարային ուղղությունները»

  • 24-10-2019 12:00:00   | Armenia  |  
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջը՝ ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության թեմայով:
 
Տեսակամրջին մասնակցելու են`
 
Մոսկվայից
 
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանդին Զատուլինը,
 
Ռուսաստանում Ղրղըզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիբեկ Ջեկշենկուլովը:
 
Երևանից
 
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը.
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: 
 
Մինսկից
 
Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Վորոնեցկին:
 
Նուր-Սուլթանից
 
Խորհրդարանականներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: 
 
Տեսակամրջի ընթացքում կխոսվի եվրասիական ինտեգրման ընդլայնման հեռանկարների, առաջնահերթ ուղղությունների և ԵԱՏՄ շրջանակում նոր նախագծերի մասին, ինչպես նաև անդրադարձ կլինի անդամ-պետությունների փոխգործակցային ներուժին:
 
 
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
 
 
  -