«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են լինելու Սումգայիթի և Բաքվի փախստականները
12-11-2019 09:30:00 | |
Նոյեմբերի 12-ի ժամը 09.30-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Նելլի Ավակովան (Բաքվից փախստական, գրող, բանաստեղծուհի, ապրում է Լոս Անժելեսում, ԱՄՆ), Նինա Օգանեսյանը (Բաքվից փախստական, ապրում է Երևանի Արցախի փողոցի հանրակացարանում), Աշոտ Համբարձումյանը (ականատես Սումգայիթում), «ԳԼՈՍՍԱ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ:
Հաղորդման թեման է՝ «Ցեղասպանություն. Սումգայիթ 1988, Բաքու 1988-1990»։
Հաղորդումը վարելու է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։