«Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային երկօրյա համաժողովի պաշտոնական բացումը

  • 12-11-2019 10:00:00   | Armenia  |  
 նոյեմբերի 12-ին Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում (հասցե՝ Ամիրյան փողոց, 1 շենք), ժամը՝ 10։00-ին տեղի կունենա  «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային երկօրյա համաժողովի պաշտոնական բացումը։
 
Համաժողովի պլենար նիստին ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, ԵԱՏՀ ներքին շուկաների,  տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Դմիտրի Օվսյաննիկովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, Ռոսակրեդիտացիայի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցևը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության անցումային և զարգացող տնտեսություն ունեցող երկրների վարչության ծրագրերի ղեկավար Եվգենի Սեսիցկին, Բելառուսի Հանրապետության հարկերի նախարարի տեղակալ Վլադիմիր Մուկվիչը, «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի նախագահ Ասլամբեկ Ասլախանովը։
 
Հրավիրում ենք Ձեզ  նոյեմբերի 12-ին, ժամը՝ 09։45-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ՝ մասնակցելու միջոցառմանը և լուսաբանելու այն։
Ձեր մասնակցությունը ցանկալի է։
 
Շնորհակալություն համագործակցության համար։
 
Կից ուղարկում ենք երկօրյա միջոցառման ծրագիրը (ռուսերեն լեզվով)։
 
Խնդրում ենք ուշադրություն դարձնել նաև նոյեմբերի 13-ին,  ժամը՝ 13։30-ին  նախատեսվող 10-րդ կլոր սեղանի թեմային՝ «Ժամանակակից հասարակությունը կոնտրաֆակտի և կեղծարարության դեմ պայքարում»։  ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ոչ միայն լուսաբանել այս միջոցառումը, այլ նաև ակտիվ մասնակել քննարկմանը։
 
Հիշեցնենք, որ  «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ»  միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:
  -