Նոյեմբերի 12-ին Եղվարդ համայնքում տեղի կունենա Քաղաքացիների սպասարկ¬ման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տեր¬տեր-յանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Միխայել Բանցհաֆը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստե¬ֆանո Լազզարոտտոն, Գերմանիայի տնտեսական համագոր¬ծակ¬ցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կարին Յար դե Գերերոն, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Եղվարդ հա¬մայն¬քի ղեկավար Նորայր Սարգսյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Բացման արարողությունը տեղի կունենա Եղվարդ համայնքում, ժամը 12:20-ին։
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել ԳՄՀԸ խորհրդատուներ Գայանե Նալբանդյանին` gayane.nalbandyan@giz.de և Լիկա Մկրտչյանին՝ lika.mkrtchyan@giz.de:
ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիր