Մեկնարկում է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը

21-11-2019 14:00:00   | Armenia  |  
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2019 թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: 
 
  Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին:
 
Մրցույթն անցկացվում է շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով:
Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին նվիրված մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 31 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության
երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ:
 
Վիճակահանությունը և բացման արարողությունը կկայանան  նոյեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայ 4-րդ հարկի դահլիճում:
 
Մրցույթն անցկացվում է 3 փուլով. 1-ին փուլը՝ նոյեմբերի 22-24-ը, 2-րդ փուլը՝ դեկտեմբերի 2-3-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում, 3-րդ փուլը՝ դեկտեմբերի 10-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Մրցույթի փուլերի
սկիզբը՝ ժամը 12:00-ին:
 
Մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյա հոբելյանական հանդիսությունը կկայանա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մրցույթի հաղթողների համար (կանանց և տղամարդկանց անհատական) սահմանվել են մրցանակներ և արձանիկ-մրցանակը, որը հեղինակել է քանդակագործ Նուռը:
 
Սահմանվել են նաև հատուկ մրցանակներ ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների, անհատների կողմից:
 
 
 
 
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 390
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին