Sputnik Արմենիա. «Ի՞նչ թերություններ ունի Հայաստանի էներգետիկայի զարգացման պլանը»

  • 25-11-2019 11:00:00   | Armenia  |  
Օրերս USAID «Շուկայական ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր» ծրագրի շրջանակում ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի զարգացման 2020-2036 թվականների նվազագույն արժեքով պլանի» զեկույցը։
 
«Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի զարգացման 2020-2036 թվականների նվազագույն արժեքով պլանը» ներառում է նաև Հայաստանի ատոմակայանի փակումը և գազի գների զգալի աճը: Արդյո՞ք էներգետիկայի այլ փորձագետները համաձայն են այս ծրագրի հետ, արդյո՞ք հաշվի են առնվում Հայաստանի էներգետիկ ոլորտի բոլոր նրբություններն ու խնդիրները: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նոյեմբերի 25-ին, ժամը 11: 00-ին այս մասին կխոսի էներգետիկայի փորձագետ, ՀՀ էներգետիկայի նախարարության ռազմավարական զարգացման վարչության նախկին ղեկավար, ՀՀ-ում «Ֆարտոֆին» էներգետիկ կոնսորցիումի ներկայացուցիչ Բաբկեն Գարոյանը:
 
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
 
 
 
 
  -