Մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսի բացումը

  • 10-12-2019 10:00:00   | Armenia  |  
Հանրային միջոցառում Երևանի Մետրոպոլիտենում
 
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի կունենա մեքսիկացի հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսի բացումը։  
 
Արվեստասեր հասարակությանը Ֆրիդան հայտնի է իր բազմաթիվ դիմապատկերներով և ինքնապատկերներով։ 
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոսության աջակցությամբ՝ «Ավեստը մետրոյում» նախագծի շրջանակում։
Ֆրիդայի նկարների կայարանում ներկայացված կլինեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը։
 
Ցուցահանդեսը լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք զանգահարել +37494731501 հեռախոսահամարին կամ գրել tatevik.khachatryan@yermetro.am էլ․հասցեին։ 
 
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյան
 
 
 
 
 
 
  -