Մանկագիրների և նկարազարդողների մրցույթի եզրափակիչ հանդիսությունը

  • 14-12-2019 17:00:00   | Armenia  |  
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա Մանկագիրների  և նկարազարդողների մրցույթի եզրափակիչ հանդիսությունը: Հանդիսության ծրագրում նախատեսվում են երկու անվանակարգերում մրցանակների հանձնում և երաժշտական կատարումներ կիթառահար Հակոբ  Ջաղացպանյանի, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի և երգիչ Գոռ Սուջյանի մասնակցությամբ: 
Հիշեցնենք, որ «ԻԲԲԻ Հայաստանը»  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերին՝ 18 և բարձր տարիքի ստեղծագործողների շրջանում հայտարարել էր մանկագիրների և նկարազարդողների մրցույթ, որի նպատակն էր խթանել մանկագրության և մանկական գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում:    
 
 
 
 
 
  -