Մեկնարկում է «Հայաստանում Սննդի անվտանգության բարելավման» ծրագիրը
18-05-2012 11:00:00 | Armenia |
Մայիսի 18-ի, ժամը՝ 11:00-ին Մարիոտ Արմենիա հյուրանոցում (Ամիրյան 1) Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն հրավիրում է զանգվածային լրատվական միջոցներին այցելելու և լուսաբանելու IFC-ի «Հայաստանում Սննդի անվտանգության բարելավման ծրագրի» մեկնարկի միջոցառումը: Ծրագիրն աջակցում է սննդամթերք արտադրող հայկական ընկերություններին բարձրացնել իրենց մրցունակությունը՝ սննդի անվտանգության ապահովման գործելակերպը կատարելագործելու միջոցով:
IFC-ի «Հայաստանում Սննդի անվտանգության բարելավման ծրագրի» իրականացման համար ֆինանսական օժանդակություն է տրամադրում Ավստրիայի Ֆինանսների նախարարությունը:
Խոսնակներ:
o Թոմաս Լյուբեք, IFC-ի տարածաշրջանային ղեկավար, Հարավային Կովկաս
o Պատրիկ Լութերնաուեր, IFC-ի տարածաշրջանային բիզնես ուղղության ղեկավար, Կայուն բիզնեսի խորհրդատվական ծրագրեր, Եվրոպա և Կենտրոնական Ասիա
o Մայա Թևզադզե, IFC-ի «Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագրի» ղեկավար
o Արմեն Պողոսյան, ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հարցերի դեպքում, ինչպես նաև խոսնակների հետ հարցազրույց կազմակերպելու համար, խնդրում ենք կապ հաստատել`
Աննա Դիրեյ
Հեռ.` +37410 545242
Էլ. փոստ` ADira@ ifc.org
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.ifc.org: