Լրանում է Բեյրութում լույս տեսնող հայկական «ԱԶԴԱԿ» օրաթերթի հիմնադրման 85-ամյակը
21-05-2012 13:00:00 | Armenia |
Մայիսի 21-ի, ժամը՝ 13.00-ին «Ուրբաթ» ակումբը (Տերյան,3) կազմակերպում է ասուլիս:
Թեման՝ «85-ամյա ԱԶԴԱԿ-ը՝ Հայաստան-Սփյուռք տեղեկատվական կամուրջ»:
Բանախոսներն են ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և «ԱԶԴԱԿ»-ի երևանյան աշխատակից Թաթուլ Հակոբյանը: Ասուլիսի ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալ «ԱԶԴԱԿ» օրաթերթին և Ապրիլ 24-յան թեմայով վերջին «ԱԶԴԱԿ-բացառիկ»-ին: