Վախճանվել է Հայկական ԽՍՀ մշակույթի, արտաքին գործերի նախկին նախարար, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր պաշտոնաթող դեսպան Կամո Ուդումյանը
-- :: | Ռուսաստան |
2010 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում մահացել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար, արտաքին գործերի նախկին նախարար, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր պաշտոնաթող դեսպան Կամո Ուդումյանը:
Կամո Ուդումյանը ծնվել է 1927 թվականին Շամշադինի շրջանի Բերդ գյուղում` ծառայողի ընտանիքում:
1950 թ. գերազանցությամբ ավարտվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
1947-1957 թթ. եղել է ԵՊՀ կոմերիտական կազմակերպության քարտուղարի տեղակալ, քարտուղար, ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, կատարել գիտական աշխատանք:
1957-1959 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի համակարգման խորհրդի գիտական քարտուղար, այնուհետև` պատմության ինստիտուտի գիտական քարտուղար:
1959–1962 թթ. Հայաստանի կոմկուսի Շամշադինի շրջանի առաջին քարտուղարն էր:
1962-1963 թթ. աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, 1964-1967 թթ.` ռեկտոր:
1963-1964 թթ.` ԽՍՀՄ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտական մասով փոխտնօրեն:
1967-1972 թթ.` Հայկական ԽՍՀ մշակույթի նախարար:
1972-1975 թթ.` Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար:
1975 -1979 թթ.` Նեպալում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան:
1979-1987 թթ.` Լյուքսեմբուրգում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան:
1987 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ ԱԳՆ-ում, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությունում, Մշակույթի խորհրդային հիմնադրամում:
Կամո Ուդումյանը ընտրվել է Հայկական ԽՍՀ 7-8-րդ գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր (1967-1975 թթ.):
1975 թ. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Պատմական գիտություններ դոկտոր Կամո Ուդումյանը մի շարք մենագրությունների հեղինակ:
Կամո Ուդումյանը պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո շքանշան», «Հոկտեմբերիյան հեղափոխության», «Ժողովուրդների բարեկամություն» շքանշաններով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության «Մեծ խաչի» ասպետ է: