Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունել է «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը: Դատապարտելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, ընդունված օրենքը ապրիլի 24-ը հայտարարել է հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Առաջարկություն է ներկայացվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությանը 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին: