2000թ. հունիսի 16 - Մոսկվայում բացվել է «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսական հասարակական կազմակերպության հիմնադիր
համագումարը, որին ներկա են եղել ՌԴ 44 հայ համայնքները ներկայացնող 172 պատվիրակներ: Համագումարի հիմնական նպատակը ռուսահայությանը ներկայացնող մեկ միասնական կազմակերպություն ունենալն էր: ՌՀՄ-ի նախագահ է ընտրվել երիտասարդ ձեռնարկատեր, «Համաձայնություն» ՓԲԸ նախագահ Արա Աբրահամյանը: