Ծնվել է դրամատուրգ Անուշավան Վարդանյանը

  • -- ::   |   |  

1879 մարտի 21-ին ծնվել է դրամատուրգ Անուշավան Վարդանյանը:

Ծնվել է Նախիջեւանի Ցղնա գյուղում: 1891-ին մեկնել է Թիֆլիս եւ աշխատել Մալյան-Սահակյան եւ Տեր-Ղազարյան մասնավոր արհեստանոցում, ապա Ադելխանովի եւ ,Սոգորե կոշիկի ֆաբրիկաներում: 1919-ին փոխադրվել է Ղարաքիլիսա: 1921-29-ին

եղել է Երեւանի կաշվի գործարանի կառավարիչը, 1933-35-ին` Դիլիջանիառաողջարանի տնօրենը: Հետագայում աշխատել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:

1912-ին Թիֆլիսում բեմադրվել է նրա ,Գործադուլե պիեսը: 1908-ին գրել է ,Անարխիստըե, 1913-ին` ,Ուրվականներ կամ Սունդուկենց Գաբոյի տանըե պիեսները: Վերջինը նվիրված է Գաբրիել Սունդուկյանի հիշատակին:

Հետագայում գրել է ,Բանդիտներե (1925), ,Նախօրյակինե (1926),
,Ժողովըե (1926), ,Դանել աղաե (1926), ,Դիրքերումե (1931), ,Ազնիվ քաղաքացիներե (1930), ,Ազդանշանե (1931), ,Կարմիր պարտիզաններե (1937), ,Արաքսի ափինե (1940), ,Հերոսներե, ,Հայրենասերներե, ,Հայրենիքի կարոտըե, ,Ճակատի եւ թիկունքի միասնությունըե, ,Կովկասի դարպասների մոտե (1946) պիեսները:

Մահացել է Երեւանում:
  -