2005 թ. դեկտեմբերի 10-14-ը ադրբեջանցիների կողմից հողին են հավասարեցվել Ջուղայի միջնադարյան բոլոր խաչքարերը

  • -- ::   | Arménie  |  


2005 թ. դեկտեմբերի 10-14-ը մոտ 300 ադրբեջանցի զինվորներ ծանր շարժական մեքենաներով հողին են հավասարեցրել Ջուղայի միջնադարյան բոլոր խաչքարերը: Ադրբեջանի կառավարությունը ուշադրություն անգամ չդարձրեց վանդալիզմը դադարեցնելու` Հայաստանի, եվրոպական երկրների եւ

մի շարք կառույցների (Եվրոխորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրոմիություն, ԻԿՈՄՈՍ եւ այլ առաջատար կազմակերպություններ) կոչերին: Այսօր խաչքարերի տեղը Ադրբեջանը զինվորական հրացանաձգության կենտրոնի է վերածել: Պատմաբանների վկայությամբ 1648 թ. Հին Ջուղայի գերեզմանատանը գտնվում էին ավելի քան 10 հազար կանգուն խաչքարեր,
1904 թ-ին` 5 հազար: 9-րդ դարից գոյություն ունեցող հայկական խաչքարերը Խորհրդային Ադրբեջանի գոյության տարիներից սկսել էին պակասել: Բացահայտ քանդումը սկսվել էր 1998 թ. նոյեմբերին, շարունակվել 2002 թ.:



 

  -