1905 հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Ծմակահող գյուղում ծնվել է ինժեներ-էլեկտրատեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը: Նա
անկոնտակտ սելսինի գյուտարարն է, հետևող համակարգերում տիրատրոնների օգտագործման, էլեկտրամեքենյական ուժեղացուցիչի (ապլետինի) և ուժային սինքրոն հետևող համակարգերի տեսության և կիրառման հեղինակը: Եղել է կոսմիկական արբանյակների էլեկտրական ավտոմատ կառավարման սարքերի, օդերևութաբանական արբանյակների գլխավոր կոնստրուկտորը: Երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ առաջին փոխնախագահ: (Վախճ. 1993 թ.):