Մշակութային կանգառ. Նոր Կամերատա անսամբլը հանդես կգա Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում

  • 24-02-2017 15:30:00   |   |  
Փետրվարի 24-ին, ժամը 15:30-ին, Աշտարակ քաղաքի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում համերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի` Նոր Կամերատա անսամբլը: 
     Ծրագրում կհնչեն` Վ. Ա. Մոցարտի «Դիվերտիսմենտ թիվ 17-ը», Գոռ Հովհաննիսյանի` Լարային սեպտետը, Արման Պադարյանի` 3 Պիեսը: Կկատարեն Աննա Մարգարյանը /ջութակ/, Իվետա Կորկինան /ջութակ/, Արուսյակ Հեքիմյանը /ջութակ/, Արփինե Մարկոսյանը /ջութակ/, Գոռ Հովհաննիսյանը /ալտ/, Միքայել Նավասարդյանը /թավջութակ/, Արմեն Հովակիմյանը /կոնտրաբաս/, Սուրեն Կարապետյանը /գալարափող/, Արա Թանգյանը /գալարափող/: Գեղարվեստական ղեկավար` Աննա Մարգարյան:
 
 
 
  -