Աշխատաժողով նվիրված երիտասարդ դասախոսների խնդիրներին
21-02-2017 12:30:00 | Arménie |
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կրթության որակի շաբաթվա շրջանակներում կազմակերպում է աշխատաժողով նվիրված երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը: Աշխատաժողովը կմեկնարկի փետրվարի 21-ին, ժամը 14:30-ին ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գլխավոր մասնաշենք, 4-րդ հարկ):
Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
· ինչ է անհրաժեշտ ուսանողներին հաջողության հասնելու համար,
· ինչպիսի բարեփոխումներ են անհրաժեշտ առարկայի և մասնագիտության կրթական ծրագրերի մակարդակում,
· կրթության որակի ապահովում, հավատարմագրում
· փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները:
Միջոցառմանը կմասնակցեն դասախոսներ, ուսանողներ և կրթության կառավարիչներ: