Կլոր սեղան՝ «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով

  • 21-02-2017 15:00:00   | Arménie  |  
Փետրվարի 21-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ  նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), կանցկացվի «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով կլոր սեղան: Միջոցառման նպատակն է քննարկել առաջարկներ, որոնք կնպաստեն գիտական արդյունքների ներդրմանը տնտեսության և բնապահպանության ոլորտում:
 
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:
 
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը կներկայացնի Սևանա լճի կենսառեսուրսների արդի վիճակը:
 
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի  տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը հանդես կգա «Կիրառական գիտության օգտագործումը կենսաբազմազանության մշտադիտարկման գործընթացում» զեկուցմամբ:
 
ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Մարինե Առաքելյանը կներկայացնի «Կենդանիներ, որպես Հայաստանի էկոհամակարգի կենսացուցիչներ» զեկուցումը:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Հասմիկ Խաչատրյանը կներկայացնի Հայաստանի անողնաշար կենդանիների ֆաունան և պահպանության խնդիրները:
 
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգ Ֆայվուշը կներկայացնի Հայաստանի բուսականության բազմազանությունը և դրա պահպանման խնդիրները:
 
 
 
ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սիրանուշ Նանագյուլյանը հանդես կգա «Սնկերի բազմազանությունը և դրանց պահպանությունը Հայաստանում» զեկուցմամբ:
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենսաէներգետիկայի և կերերի որակի բաժնի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Բագրատ Մեժունցը հանդես կգա «Արոտների արածեցման նորմավորումը՝ որպես բուսածածկի պահպանման կարևոր միջոցառում» զեկուցմամբ:
 
 
 
 
  -